Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թերապիա

Թոքի քաղցկեղ. որոնք ե՞ն բուժման նոր մոտեցումները

Թոքի քաղցկեղ. որոնք ե՞ն բուժման նոր մոտեցումները

Հայաստանում ամեն տարի գրանցվում է թոքի  քացկեղի 1375 նոր դեպք, ու քաղցկեղի այս տեսակը առաջին տեղում է մեր երկրում մահացության հանգեցնող քաղցկեղային հիվանդությունների թվում: Նման վիճակագրությունը չի կարող չանհանգստացնել թե Առողջապահության նախարարությանը, թե մասնագետներին: Մշտապես կարևորվում է այս մարտահրավերի դեմ միջոցառումների ձեռնարկումը: Հենց այդ պատճառով դեկտեմբերի 5-ին Հայկական Թորակալ Ասոցացիայի նախաձեռնությամբ և ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ տեղի ունեցավ կոնֆերանս, որտեղ քննարկվեցին թոքի քաղցկեղի հիմնախնդրի արդիականությունն ու բուժման ճիշտ ռազմավարության նոր մոտեցումները:

 

Թոքի քաղցկեղ. որոնք ե՞ն բուժման նոր մոտեցումները


«Քաղցկեղի առաջացման առումով շատ կարևոր է ռիսկի գործոնների դերը, դրանց ճիշտ գնահատումը և կառավարումը։ Կառավարելի ռիսկի գործոններից են ծխելը, վնասակար սովորությունները, ավելորդ քաշը և խրոնիկական ինֆեկցիաների առկայությունը։ Խիստ կարևոր են այս գործոնների առումով իրազեկման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա բարձրացնելու հասարակական ընկալումը` քարոզելով առողջ ապրելակերպը, հատկապես քաղցկեղի կանխարգելման տեսանկյունից»,- միջոցառման ժամանակ նշեց ՀՀ ԱՆ փոխնախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ հատկապես թոքի քաղկեցի տարածվածությունը կանխարգելու շրջանակներում կարևոր է ծխելու դեմ պայքարի հասարակական և պետական գործընթացի կարևորությունը:


Նա նաև շեշտադրեց, որ միջոցառումների ընթացքում մասնագետների միջև փորձ փոխանակումը նպաստում է հիվանդների ախտորոշման, բուժման և ապրելիության ցուցանիշների բարելավմանը մեր երկրում:

 

Թոքի քաղցկեղ. որոնք ե՞ն բուժման նոր մոտեցումները


Առողջապահության նախարարության հովանավորությամբ կայացած միջոցառմանը մասնագետները մանրամասն խոսեցին թոքի քաղցկեղի հնարավոր պատճառների և դրա զարգացման ռիսկի գործոնների մասին, շեշտադրեցին  հիվանդների բուժումը ժամանակին կազմակերպելու, պալիատիվ թերապիայի, ճառագայթային ու վիրահատական բուժման նոր մոտեցումները կիրառելու կարևորության մասին:


ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանն էլ իր խոսքում շեշտեց, որ այսօր արդեն հայ հիվանդների համար մեր երկրում հասանելի են  թիրախային բուժումն ու իմունոթերապիան, որոնք մարդկանց ապրելիության ցուցանիշների ու ինքնազգացողության բարելավման նոր հնարավորություններ են ստեղծել: Նա կոչ արեց գործընկերներին թոքի քաղցկեղի բուժման իրենց պրակտիկայում էլ առավել ակտիվ կիրառել այս մեթոդները:


Բոլոր մասնագետները միաձայն էին այն հարցում, որ պետք է էլ ավելի ինտեսիվացնել ջանքերը՝ սկրինինգային ծրագրերի ներդրման ու մարդկանց՝ ժամանակին դիմելը խրախուսելու համար:

 

Թոքի քաղցկեղ. որոնք ե՞ն բուժման նոր մոտեցումները


Կարևորվեց նաև այն, որ 2019 թվականի հունվարից առողջապահության նախարարության կողմից ընդլայնվել են նախկինում գործող ուռուցքաբանական հիվանդների պետական աջակցության ծրագրերը, մասնավորապես` չարորակ ուռուցք ախտորոշումով բոլոր վիրահատությունները, ինչպես նաև ճառագայթային բուժումը կատարվում են պետական հիմունքներով։ Այս ծրագրերի ներդրումը զգալիորեն թեթևացրել է ուռուցքաբանական հիվանդների ֆինանսական բեռը։


Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am
Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am

Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...

Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am
Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am

Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...

Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am
Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am

Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...

Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am
Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am

Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից:  Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...

Ախտորոշում
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am

Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...

Վիրաբուժություն
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am

Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...

Ճարպակալում
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am

Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...

Պլազմաֆերեզ. erebunimed.com
Պլազմաֆերեզ. erebunimed.com

Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...

ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին

«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:

 

Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...

Սրտանոթաբանություն
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am

Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...

Իմունիտետ. armeniamedicalcenter.am
Իմունիտետ. armeniamedicalcenter.am

Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...

Իմունաբանություն
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am

Այտուցված ոտնաթաթեր

Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...

Ախտորոշում
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com

Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...

Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am
Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am

Մաշկը քորելու ցանկությունը բնական է, քանի դեռ չի դարձել պարբերական և կպչուն...

Ախտորոշում
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am

Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...

Ցավ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ